Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանը` Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիր

Ադրբեջանը` Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիր
23.02.2016 | 11:21

2011-2015-ին՝ 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը՝ ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի: Հրապարակման համաձայն՝ աշխարհամասում ծանր սպառազինություն ներկրող երկրների ցանկում երկրորդը Մեծ Բրիտանիան է, որի ներմուծումները վերջին հինգ տարիներին 17 տոկոս անկում են ապրել նախորդ հինգ տարվա համեմատ: SIPRI-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է Ռուսաստանից սպառազինության ներմուծումը. եթե 2006-2010-ին ռուսաստանյան սպառազինության ամբողջ արտահանման միայն 0,7 տոկոսն էր գնացել Ադրբեջան, 2011-2015-ին՝ 4,9 տոկոսը:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ